***English text is below***
Թույլ տվեք ներկայացնել մեր երկրորդ վեբինարի խոսնակ Մոնիկա Բլահովային:
Մոնիկա Բլահովան ստացել է իր բակալավրի և մագիստրոսի կոչումները Բռնոյի Մասարիկ համալսարանի գեոինֆորմատիկայի գիտությունների ֆակուլտետում։ 2016 թվականին նա միացել է Չեխիայի գիտությունների ակադեմիայի գլոբալ փոփոխությունների գիտահետազոտական ինստիտուտի
պրոֆեսոր Միրոսլավ Տրնկայի թիմին:
Խմբի հետազոտական գործունեությունը ուղղված է ագրոէկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատմանը:
Թիմի գործունեությունն ընդգրկում է թեմաներ՝ սկսած հողի խոնավության մոդելավորումից մինչև բերքատվության մոդելավորում, ֆենոլոգիական մոնիթորինգ և երաշտի և անտառային հրդեհների հետևանքների ուսումնասիրություններ, ինչպես նաև երաշտի, անտառային հրդեհների և ագրոկլիմայական ռիսկերի մոնիթորինգի ազգային գործիքներ:
Մոնիկան միացավ թիմին որպես տեխնիկական աջակցության մասնագետ և կենտրոնացավ ավտոմատացման, «Փայթն» ծրագրով սկրիպտավորման, աշխարհատարածական տվյալների վերլուծության, մոդելավորման և հեռահար զոնդավորման տվյալների մշակման վրա:
Նա նաև պատասխանատու էր երաշտի գործառնական մոնիթորինգի և ազգային հաշվետվությունների ցանցի հետ կապված գործողությունների համար: Նա այժմ սովորում է ասպիրանտուրայի երկրորդ կուրսում՝ մասնագիտանալով երաշտի, երաշտի ազդեցության մոնիթորինգի և վերլուծության տեխնիկայի մեջ: Նրա ներկայիս աշխատանքը կենտրոնացած է Չեխիայի համար հողի երաշտի կանխատեսման մոդելի փորձարկման վրա, երաշտի մեկնարկի և տեսախցիկի նկարներից ազդեցության վերլուծության և երաշտի ազդեցության համաշխարհային զեկույցի վերլուծության վրա՝ հիմնվելով առցանց լրատվամիջոցների տվյալների վրա: Թիմում աշխատելու ընթացքում նա ներգրավված է եղել երաշտի հետ կապված մի քանի միջազգային նախագծերում (DriDanube, DryPan, EDORA) և սերտորեն աշխատել է ԱՄՆ-ի և Եվրոպայի թիմերի հետ:
30/05/2023թ-ին Մոնիկան անցկացրեց Երաշտի ազդեցության հաշվետվողականությունը խորագրով վեբինարը:Վեբինարի ընթացքում ներկայացվելու են կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանի երաշտի մոնիթորինգի պրակտիկան: Հիմնական ուշադրությունը կենտրոնացել էր Չեխիայի Հանրապետությունում երաշտի մոնիթորինգի ազգային համակարգի և հողի երաշտի և դրա ազդեցությունների մոնիթորինգի և կանխատեսման մեթոդների վրա:
Վեբինարի հիմնական մասը նվիրված էր ազգային հաշվետվական ցանցի նկարագրությանը որպես երաշտի ազդեցության գրեթե իրական ժամանակի մոնիթորինգի և հետադարձ կապի գործիք: Նկարագրվեց Համակարգի մանրամասներն ինչպես նաև ներկայացվեց նույն մոտեցումը որդեգրած մյուս երկրների փորձը:
Վեբինարի բոլոր նյութերը (այդ թվում նաև վեբինարի ձայնագրությունը https://drive.google.com/file/d/1SNQ28idJ4UhRqdmU10UDBENNB1yA2VvE/view?usp=share_link արդեն հրապարակված են հարթակի այս հատվածում։
Ձեզնից յուրաքանչյուրն ունի հրապարակված նյութերին ծանոթանալու, խոսնակին հարցեր հղելու, առկա խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպելու հնարավորություն։
Բաց մի թողեք հարցեր հղելու և ավելին սովորելու հնարավորությունը։
Հարգանքով՝
Երաշտի կառավարման հայկական համայնքի թիմ
Dear Colleagues,
Please meet our second speaker Monica Bláhová.
Monika Bláhová got her bachelor’s and master’s degrees at Masaryk University in Brno, faculty of science in geoinformatics. In 2016 she joined Prof. Miroslav Trnka’s team at the Global Change Research Institute at the Czech Academy of Science. The team’s research focus lies in assessing climate change impacts on agroecosystems. This covers topics ranging from soil moisture modeling, crop yield modeling, phenological monitoring, and research on drought impacts and wildfires. The team also covers national monitoring tools for drought, wildfires, and agroclimatic risks.
Monika joined the team as technical support and focused on automatization, scripting in Python, geospatial data analysis, modeling, and remote sensing data processing. She was also responsible for activities connected with operational drought monitoring and the national reporting network. Currently, she is in her second year of a Ph.D., focusing on drought and drought impacts monitoring and analysis methods. Her present work focuses on the validation of the soil drought prediction model for Czechia, drought onset, and impact recognition from camera imagery and global drought impact report analysis based on online media scraping. During her time with the team, she participated in several international projects focused on drought-related topics (DriDanube, DryPan, EDORA) and worked closely with teams in the USA and Europe.
Օn 30/05/2023 Monica Bláhová held the second webinar organized within the framework of the Armenia Drought community of practice (Drought COP) related to Drought Impact Reporting (National Drought Monitoring System in Czech Republic).
Webinar mainly focused on the introduction of drought monitoring practices from the central Europe region. The focus was primarily on the established National Drought Monitoring system in the Czech Republic and methods of monitoring and predicting soil drought and its impacts. The main part of the workshop was devoted to describing the national reporting network as a tool for near-real-time drought impact monitoring and feedback. The system was described in detail, together with use cases from other countries that implemented the same approach.
All materials presented within the framework of the webinar, as well as the recording (https://drive.google.com/file/d/1SNQ28idJ4UhRqdmU10UDBENNB1yA2VvE/view?usp=share_link) of the webinar are now available under this thread.
Now you can familiarize yourself with the published materials and (in the comment boxes below) ask questions to Wiwiana, and organize discussions on existing issues. Feel free to comment below and learn more!
Regards,
Drought COP team