Գիտակցելով երաշտի գնահատման, վաղ կանխարգելման ու կառավարման գործընթացում իրազեկվածության բարձր մակարդակի անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով այդ գործընթացում երաշտի բոլոր շահառուների ներգրավվածությունը՝ Երաշտի փորձառու համայնքներ ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել համընդհանուր հարթակ, որը
- կհամախմբի երաշտի առաջնային ազդակիրներին,
- հնարավորություն կտա արդյունավետ կերպով վեր հանել առկա հիմնախնդիրները,
- առաջարկել հնարավոր ու նորարար լուծումներ,
- իրականացնել գիտելիքների ու փորձի փոխանակում։
Այսպիսով, հարթակի գործարկմամբ երաշտի կառավարման գործընթացում համայնքի ներգրավվման արդյունքում բազմակողմանի կերպով վեր կհանվեն երաշտի բացասական հետևանքներն իրենց վրա կրող բոլոր շահառուների մտահոգությունները, ինչն էլ էլ ավելի արդյունավետ կդարձնի այդ գործընթացում առկա հիմնախնդիրների լուծումը։
Հարկ ենք համարում նշել նաև, որ Երաշտի փորձառու համայնքներ ծրագրի շրջանակներում գործարկվող հարթակը համագործակցային գործընթացի արդյունք է, ինչն իրենից ենթադրում է երաշտի կառավարման գործընթացում բացի պատասխանատու պետական մարմիններից ներգրավվել ինչպես համայնքին, այնպես էլ երիտասարդներին (ուսանողներին)։
Երիտասարդները (ուսանողները), հանդիսանալով երաշտի անուղղակի շահառուներ, էական ազդեցություն կունենան հարթակի արդյունավետ գործարկման հարցում, քանի որ վերջիններիս մտքի ճկունությունը և պատրաստակամությունը կուղղորդեն վերջիններիս առաջարկել նոր գաղափարներ և կիրառել նորարար տեխնոլոգիական լուծումներ, որոնք էլ կարող են էականորեն նվազեցնել աղետի առաջացման ռիսկն ու ապահովել վերջինիս կառավարման ավելի բարձր մակարդակ։
Հարթակի գործարկումն իրենից ենթադրում է երաշտի տարբեր բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվական նյութերի շրջանառում, հարցումների անցկացում, միջազգային փորձագետների հետ կազմակերպվող պանելային քննարկումների կազմակերպում, ինչպես նաև երաշտի ամսական տեղեկագրի պատրաստում։
Տեղեկատվական ամսագիրը, ի թիվս շահառուների համար կարևոր այլ տեղեկատվության, կներառի արդի և մատչելի ներկայացված ընթացիք տվյալներ եղանակի և կլիմայի փոփոխության, տարբեր շրջաններում ջրային ռեսուրսների առկայության և հասանելիության, գյուղատնտեսական շրջանում ջրամբարների լցվածության վերաբերյալ։
Շնորհակալ ենք հարթակին միանալու և Ձեր գաղափարները վերջինիս գործարկման մեջ ներդնելու համար։ Մենք հավատում ենք, որ բոլորիս փոքրիկ ներդրումն անգամ կնպաստի հարթակի արդյունավետ գործարկմանն ու երաշտի արդյունավետ կառավարման գործընթացի կազմակերպմանը։
Bearing in mind the importance of awareness in the process of drought assessment, early warning, and drought management, as well as emphasizing the importance of all stakeholders’ engagement in the above-mentioned process the initial aim of the Drought community of practice is to create a universal platform to bring together all concerned stakeholders of the society, to reveal the hazardous threats, to propose possible and innovative solutions and to exchange knowledge and experience.
Besides state institutions and the community representatives, students are considered as indirect stakeholders of the platform. They will have a significant impact on the effective operation of the platform, as their flexibility and willingness will guide them to propose new ideas and apply innovative technological solutions, which can significantly reduce the risk of disaster occurrence and ensure better disaster management.
Operation of the platform includes the circulation of informative materials on the various components of drought, conducting surveys, organizing panel discussions with international experts, as well as preparing a monthly drought bulletin.