0 comments
0 likes

*** English text is below ***

2023 թվականի հոկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանում անցկացվել է հիբրիդային ձևաչափով դասընթաց «Հայաստանում երաշտի համապարփակ կառավարմանն ուղղված գործուն քայլեր» խորագրով: Վերջինս ամփոփեց «Կլիմայի փոփոխության հետևանքով երաշտի հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքների փոխանցում» ծրագիրը, որը ֆինանսավորվում էր Վիշեգրադ հիմնադրամի կողմից: Դասընթացին մասնակցել են ինչպես պետական կառավարման տարբեր մարմիններ ու գիտական հաստատություններ ներկայացնող փորձառու մասնագետներ, այնպես էլ Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների դասախոսներ և ուսանողներ։

Դասընթացն անցկացվել է ԳՋՀ տարբեր գործընկեր-երկրներից գլոբալ երաշտի հետ կապված խնդիրների մեծ փորձ ունեցող հայտնի փորձագետների կողմից:

Ռոբերտ Ստեֆանսկին (Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կիրառական կլիմայական ծառայությունների բաժնի ղեկավար), Վալենտին Աիչը (Գլոբալ Ջրային Համագործակցություն Կազմակերպության Ջրի և կլիմայի հարցերով ավագ մասնագետ) և Իվանա Քորն Վարգան (Վիշեգրադի ծրագրի ղեկավարը) միացան Հայաստանում անցկացվող դասընթացին, իսկ մյուս փորձառու փորձագետները միացան հեռավար կարգով:

Փորձագետները համապարփակ ակնարկ ներկայացրին ԵՀԿԾ-ի երեք առանցքային հենասյուների վերաբերյալ.

I հենասյունը կենտրոնանում է մոնիթորինգի և վաղ նախազգուշացման վրա,

II հենասյունը, վերաբերում է խոցելիությանը և ազդեցության գնահատմանը,

III հենասյունը, կենտրոնացած է երաշտի ռիսկի մեղմացման, պատրաստվածության և արձագանքման վրա:

Ընդհանուր ակնարկից հետո փորձագետները ներկայացրեցին ավելի կոնկրետ մանրամասներ և քննարկեցին Վիշեգրադյան երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Չեխիայի Հանրապետությունում, Սլովակիայում և Հունգարիայում ԵՀԿԾ-ի իրականացման կարգավիճակը:

Դասընթացի առաջին օրը մասնակիցները ստացան գիտելիքներ ԵՀԿԾ-ի մասին և իմացան, թե ինչպես են տարբեր երկրներ, (ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Վիշեգրադի տարածաշրջանում), հարմարեցրել ծրագիրը երաշտի հետ կապված իրենց հատուկ մարտահրավերներին:

Ազգային Ջրային Համագործակցություն ՀԿ-ն իր պատրաստակամությունն է հայտնել շարունակել աջակցել Հայաստանում երաշտի  համապարփակ կառավարմանը:

Հարթակի «քննարկումներ» բաժնի շնորհիվ հանդիպման մասնակիցները, ինչպես նաև բոլոր հետաքրքրված անձինք կարող են ծանոթանալ հրապարակված նյութերին, հարցեր հղել խոսնակներին, անցկացնել քննարկումներ առկա խնդիրների վերաբերյալ

Բաց մի թողեք հարցեր հղելու և ավելին սովորելու հնարավորությունը։

 

 

The hybrid format training, «Taking Action for Integrated Drought Management in Armenia» was held in Yerevan, Armenia from October 11 to 12, 2023. It has finalized «Knowledge transfer on drought issues due to climate change for Armenia» project funded by Visegrad fund.

The participants of the trainings have been both experienced specialists who represented state administration bodies, scientific institutions, as well as tutors and students of various educational institutions of Armenia.

The training was conducted by renowned experts with extensive experience in global drought-related issues from different GWP partner countries. WMO. Dr. Robert Stefanski (Head of Applied Climate Services Division at the World Meteorological Organization), Dr. Valentin Aich (Senior Water and Climate Specialist at the Global Water Partnership Organization) together with Ivana Corn Varga (Visegrad project manager) joined the trainings in Armenia and the other experienced experts joined remotely.

The experts provided a comprehensive overview of the three key pillars of the IDMP: Pillar I focusing on Monitoring and Early Warning, Pillar II addressing Vulnerability and Impact Assessment, and Pillar III concentrating on Drought Risk Mitigation, Preparedness, and Response.

Following the general overview, the experts delved into more specific details and discussed the status of IDMP implementation in Visegrad countries, including Poland, Czech Republic, Slovakia, and Hungary.

On the first day of the training, participants received intensive education about the IDMP and learned about how various countries, both globally and within the Visegrad region, have adapted the program to their specific drought-related challenges.

CWP Armenia provided its willingness to continue supporting Armenian government on integrated drought management.

Due to the Drought COP discussion thread all the participants as well as the other interested parties can familiarize themselves with the published materials and (in the comment boxes below) ask questions to speakers and organize discussions on existing issues.

Feel free to comment below and learn more!

 

Files